ԱՔՀԿ փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը Factor TV-ի եթերում մասնակցել է քննարկման, որի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկային օրերին և հայ-ամերիկյան հարաբերություններին։
Ղևոնդյանը գնահատել է Թրամփի գործողությունները՝ պայմանավորված բիզնես մտածողությամբ և առաջարկել է Հայաստանի և Միացյալ Նահանգների ռազմավարական հարաբերությունները ձևավորել ու զարգացնել այդ տրամաբանության շրջանակում։