Մայիսի 2-ին «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Իրազեկ քաղաքացիների միավորման» հետ համատեղ Երևանում կազմակերպել էր «Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից․ սպառնալիքներ և լուծումներ» խորագրով հետազոտական աշխատանքի շնորհանդես:
Հետազոտության համահեղինակներ՝ «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը և փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են աշխատանքում ներառված հիմնական բաժինները, որոնք նվիրված էին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքներին՝ մասնավորապես տնտեսական, պարենային, ենթակառուցվածքային, էներգետիկ, տեղեկատվական, ռազմաքաղաքական, ժողովրդագրական և այլ ոլորտներում առկա կախվածություններին։
Հանդիպման ավարտին միջոցառման մասնակիցները հարցուպատասխանի ձևաչափով քննարկել են ներկայացված վերլուծությունները, առաջարկությունները և հնարավոր լուծումների տարբերակները՝ ուղղված Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու ինքնիշխանությանը նպաստող քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանը։