«Ռազմավարական երկխոսություն․ Հայաստան – ՆԱՏՕ-ի արևելյան թև» փորձագիտական համաժողով

հեղ․ RCSP

2025 թվականի հոկտեմբերի 6-ին և 7-ին Անվտանգային Քաղաքականության Հետազոտական կենտրոնը, համագործակցելով Միրոշևսկի կենտրոնի հետ, Վարշավայում իրականացրել է «Ռազմավարական երկխոսություն․ Հայաստան – ՆԱՏՕ-ի արևելյան թև» փորձագիտական համաժողովը, որը նպատակ ուներ էր խթանելու ազատ երկխոսությունը և քննարկելու համագործակցության հնարավոր նոր ուղիները։

Համաժողովի հայաստանյան ներկայացուցիչներն են եղել ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը, ԱՔՀԿ փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, ԱՔՀԿ ասոցացված փորձագետներ Սամվել Մելիքսեթյանը և Նարեկ Մինասյանը, BDO խորհրդատվական ընկերության Հանրային հատվածի և զարգացման գծով տնօրեն Մանե Ադամյանը, քաղաքագետ Միքայել Զոլյանը։

Համաժողովի շրջանակներում քննարկվել են մի շարք ռազմավարական և անվտանգային նշանակություն ունեցող հարցեր, որոնք վերաբերվում են ՆԱՏՕ-Հարավային Կովկաս հարաբերություններին, ռուսական ազդեցությանը հակազդելու ռազմավարություններին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ Հայաստան- ՆԱՏՕ սահմանի տրամաբանության մեջ և այլն։ Քննարկումներ առանցքում են եղել նաև Հայաստանի անվտանգության տնտեսական բաղադրիչին վերաբերող հարցեր։ Մասնակիցները փոխանակվել են մտքերով և իրենց երկրների փորձառությամբ։

Մասնակից երկրների շարքում են Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Լեհաստանը, Բուլղարիան, Չեխիան և այլն։ Միջոցառումը ֆինանսավորվել է ՆԱՏՕ-ի կողմից։


Ընթերցեք նաև