Դիլեմա 50. Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակ

հեղ․ RCSP
  • Ի՞նչ ենք հասկանում սահմանագծում ասելով։
  • Ո՞ր քարտեզները պետք է հիմք ընդունել սահմանագծման և սահմանազատման համար։
  • Ադրբեջանը, Տավուշի սահմանային գյուղերի հանդեպ հավակնություններ ունենալով, ի՞նչ ռազմավարական հարցեր է փորձում լուծել։
  • Արդյո՞ք կողմերի հռետորաբանությունը և բանակցությունների ընթացքը համապատասխանում են միմյանց։
  • Եղե՞լ է արդյոք միտում ի սկզբանե խնդրահարույց սահմաններով քարտեզներ ստեղծելու։
  • Կա՞ արդյոք սահմանազատման խնդիր հայ-վրացական սահմանին։

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են քարտեզագիր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանը, լրագրող Դավիթ Գալստյանը և  «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Ռուբեն Գալիչյան

«Խորհրդային միության՝ 1927-28 թվականների քարտեզններում Հայաստանի և Ադրբեջանի տարածքները նշված են։ Հայաստանը 30948 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանը՝ 84600 քառակուսի կիլոմետր»։

Դավիթ Գալստյան

«Սովետական միության ժամանակ քարտեզների հետ կապված շատ բան է արվել, որն հիմա շատ վատ է անդրադառնում մեզ վրա»։

Արեգ Քոչինյան

«Չափազանց էական է, թե հիմա այն խոսակցությունը, որը ծավալվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս նախկին գյուղատարածքների հետ կապված՝ ի՞նչ իրավական շրջանակների մեջ ենք սրանց մասին խոսում, ի՞նչ հիմքով է Ադրբեջանն այդ գյուղատեղիները պահանջում և այլն»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037